Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վթար՝ Երևան-Սևան ճանապարհին. «BMW X5» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է

Վթար՝ Երևան-Սևան ճանապարհին. «BMW X5» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է

17:03 | 10.09.2019 | Պատահարներ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային և բռնկվել: Պատահարի հետևանքով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:08-ին, մարվել՝ 07:25-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси