Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բաղրամյան պողոտայում «Օպելը» բախվել է սյանը. 25-ամյա վարորդին հասցրել են հիվանդանոց

Բաղրամյան պողոտայում «Օպելը» բախվել է սյանը. 25-ամյա վարորդին հասցրել են հիվանդանոց

12:00 | 10.09.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 06։46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 48 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի դիմային հատվածից ծուխ է դուրս գալիս։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 25-ամյա Վազգեն Շ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси