Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հալաբյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել»-ները. վարորդները հիվանդանոցում են

Հալաբյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել»-ները. վարորդները հիվանդանոցում են

11:37 | 10.09.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 00:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի վերնանցումի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Նավասարդ Ն.) և մեկ այլ «Opel Astra G» (վարորդ՝ Սարգիս Զ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սարգիս Զ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси