Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ամուլսարի պաշտպանները կառավարությանը ժամանակ են տվել մինչև սեպտեմբերի 20-ը

Ամուլսարի պաշտպանները կառավարությանը ժամանակ են տվել մինչև սեպտեմբերի 20-ը

10:03 | 10.09.2019 | Հասարակություն

Ամուլսարի պաշտպանները կառավարությանը ժամանակ են տվել մինչեւ սեպտեմբերի 20-ը, որից հետ կսկսեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ ցույցեր։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր հանքավայրի շահագործումն արգելելու օրինական հիմքերի բացակայության մասին։ Ի պատասխան, Ջերմուկի բնակիչները, որոնց ուղղակիորեն սպառնում է հանքավայրը, պայմանավորվել են  հանդիպում-քննարկման մասին։

Հանքավայրի շահագործման բազմաթիվ ելույթներից հետո բնապահպան Շիրակ Բունիաթյանը առաջարկեց գործողությունների պլան մշակել։ Նրա խոսքերով, քանի որ գործողությունները պետք է խաղաղ, ոչ բռնի բնույթ ունենան, խոսքը կարող է լինել գործադուլների, դասադուլների, ինչպես նաեւ Ամուլսարի ճանապարհը չբացելու մասին։

Միաժամանակ, նա առաջարկեց սպասել կառավարության կոնկրետ որոշմանը, որպեսզի սկսեն պատասխան միջոցառումներ։ Այդ նպատակով առաջարկվեց կառավարությանը 10 օր տալ, մինչեւ սեպտեմբերի 20-ը, որից հետո անցնել պատասխան խաղաղ քայլերի։ Եթե մինչեւ սեպտեմբերի 20-ը որոշում չկայացվի, Ամուլսարի պաշտպանները կսկսեն խաղաղ բոյկոտի ցույցեր։ Առայժմ հացադուլներ չեն անի։

«Սակայն եթե մեզ մոտ տանկեր ուղարկվեն, մենք դրան պատրաստ ենք։ Ուզում եմ, որ մենք հավատանք հեղափոխությանը, քանի որ մեզ բոլորիս համար մեծ հարված կլինի, եթե հակառակը պարզվի։ Հեղափոխության հետեւանքով իշխանության եկած մարդիկ չեն կարող հակաժողովրդական որոշում կայացնել»,- հայտարարեց Բունիաթյանը՝ հավելելով, սակայն, որ մինչ այժմ իր լսած փաստարկները մտածելու տեղիք են տալիս՝ կարգախոսներն այնպիսին են, ինչպես նախորդ իշխանության օրոք՝ նախապատվությունը տրվում է ոչ թե ժողովրդի որոշմանը, այլ տնտեսական շահերին։

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси