Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արտաշատում միմյանց են բախվել Opel-ը և ՃՈ-ի Toyota Corolla-ն. Տուժածն անչափահաս է. Shamshyan.com

Արտաշատում միմյանց են բախվել Opel-ը և ՃՈ-ի Toyota Corolla-ն. Տուժածն անչափահաս է. Shamshyan.com

13:10 | 09.09.2019 | Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 11։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 35 VV 501 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 683 II 01 համարանիշի 2656 կողային թափքի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։

Վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անչափահաս աղջիկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված աղջնակի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси