Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սերժ Սարգսյանը Կորեայի հիվանդանոցում վճարումը կատարել է իր անձնական միջոցների հաշվին

Սերժ Սարգսյանը Կորեայի հիվանդանոցում վճարումը կատարել է իր անձնական միջոցների հաշվին

17:57 | 24.01.2014 | Հասարակություն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առողջական խնդիրներ չունի։ Այս մասին Epress.am-ին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի Կորեայում բուժման կուրս անցնելու մասին կորեական մամուլի տեղեկություններին:

«Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետեւաբար եւ մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել:

Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, նախագահը առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Ձեր նշած գումարը ոչ թե միայն նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, եւ այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին», – ասել է Արման Սաղաթելյանը:

Ավելի վաղ Xnews.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 9-17-ին այցելել է կորեական հիվանդանոց, որտեղ երիտասարդացման բուժման կուրս է անցել:

Ինչպես հաղորդում է english.chosun.com-ը, հիվանդանոց այցելությունների ընթացքում Սերժ Սարգսյանին ուղեկցել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու ռուսաստանցի հայ գործարար Արա Աբրահամյանը: Պատվիրակության ներկայացուցիչները մեկ շաբաթ շարունակ ամեն օր այցելել են հիվանդանոց եւ բուժման կուրս անցել, այդ թվում ցողունային բջիջների, ծերացման դեմ, մերսումների եւ քաշի վերահսկման:

Հիվանդանոցի անձնակազմի խոսքով՝ Սարգսյանին ուղեկցել է ազգային անվտանգության ծառայությունը: Խումբը բուժման համար վճարել է 200 մլն կորեական վոն (մոտ 186 հազար դոլար):

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси