Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոտայքի մարզում Opel-ը մխրճվել է գազալցակայանի լիցքավորման սարքի մեջ, կա տուժած. Shamshyan.com

Կոտայքի մարզում Opel-ը մխրճվել է գազալցակայանի լիցքավորման սարքի մեջ, կա տուժած. Shamshyan.com

17:19 | 06.09.2019 | Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին և պաշտպանիչ պատին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси