Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». Քոչարյանին մի կողմից՝ դատում են, մյուս կողմից՝ հովանավորում նրա ընկերությանը

«Ժամանակ». Քոչարյանին մի կողմից՝ դատում են, մյուս կողմից՝ հովանավորում նրա ընկերությանը

10:11 | 06.09.2019 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախօրեի նիստում որոշում կայացրեց մինչեւ 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020թ. հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների վրա:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ համոզված է, որ այս որոշումը ոչ այլ ինչ է, քան այն, որ կառավարությունը կատարել է ավտոսրահների պատվերը: Ավտոսրահները արդեն տեւական ժամանակ է՝ պայքարում են, որ անհատներին դուրս մղեն դաշտից:

«Ինձ անձամբ ֆինանսների նախարարությունից են ասել, որ «Տոյոտա»-ի տնօրինությունը գալիս է նախարարություն ու պահանջում է անհատներին դուրս մղել դաշտից: Իսկ «Տոյոտան», հայտնի է, որ Քոչարյանինն է: Ստացվում է՝ մի կողմից Քոչարյանին դատում են, մյուս կողմից՝ տուրք են տալիս իր ընկերության քմահաճույքներին ու բարենպաստ պայմաններ ստեղծում իրենց համար: Այս որոշմամբ կառավարությունը տուրք է տալիս, կատարում է ավտոսրահների պատվերը: Այս որոշումը նրանց համար էր, ոչ ավելի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси