Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական վթար Արարատում. Mercedes-ը բախվել է կամրջի արգելապատնեշին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է

Ողբերգական վթար Արարատում. Mercedes-ը բախվել է կամրջի արգելապատնեշին. 30-ամյա վարորդը տեղում մահացել է

10:04 | 06.09.2019 | Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Սոս Վ-ն իր վարած Mercedes մակնիշի 35 GՍ 562 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի կողային երկաթյա արգելապատնեշին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Սոս Վ-ն տեղում մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси