Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեղրիում ԱՏԳ ճակատագիրը կա

Մեղրիում ԱՏԳ ճակատագիրը կա

18:00 | 31.08.2019 | Քաղաքականություն

Մեղրի ազատ տնտեսական գոտու ճակատագիրը կախված է հողերի, կառուցապատողի եւ մուտք ու ելքի ռեժիմի հետ կապված խնդիրների լուծումից: Այս մասին օգոստոսի 31-ին Մեղրիում տեղի ունեցած ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստում ասաց «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ տնօրեն Աշոտ Զարբաբյանը:

Տնօրենը հիշեցրեց, որ ԱՏԳ-ն հիմնադրվել է 2017 թվականին, սակայն մինչեւ հիմա լուծված չեն հողերի անբավարարության, մուտք ու ելքի ռեժիմի, ինչպես նաեւ շինարարության մասին վերջնական ակտը ստանալու հետ կապված խնդիրները:

Նրա խոսքով՝ Կառավարություն ուղերձ է հղվել, ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ այս հարցերը բարձրացվել են:

Աշոտ Զարբաբյանը պարզաբանեց, որ հողերի հարցերով բանակցությունները վարվում են արդեն երկար ժամանակ, սակայն առայժմ չի հաջողվում հարցը լուծել, քանի որ կա՛մ գնի հարց է առաջանում, կա՛մ հողատերը հայտարարում է այլ նախագիծ իրականացնելու ցանկության մասին եւ հրաժարվում է այն վաճառել:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հավելեց, որ  քրեական գործ է հարուցվել այս հողերի աճուրդի կազմակերպման օրինականության վերաբերյալ:

«Հարցեր կան, մասնավորապես, ընկերություններից մեկի կողմից քառակուսի մետրը 1 դրամով 32 հա հողի օտարման կապակցությամբ»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով շինարարության մասին վերջնական ակտը ստանալու խնդրին՝ Աշոտ Զարբաբյանը շեշտեց, որ կառուցապատողը ուռճացված գներ է ներկայացրել:

«Նախ 802 մլն դրամ, հետո 700 մլն դրամից ավելի, իսկ այնուհետեւ 656 մլն դրամ, չնայած փորձաքննության տվյալներով՝ գումարը կազմում է 502 մլն դրամ: Այս գումարից 410 մլն դրամը արդեն վճարված է»,- եզրափակեց տնօրենը:

Հիշեցնենք, որ Մեղրի ԱՏԳ-ն բացվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси