Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բրազիլիայի նախագահը Փարիզի հետ սկանդալի պատճառով կհրաժարվի ֆրանսիական BIC գրիչներից

Բրազիլիայի նախագահը Փարիզի հետ սկանդալի պատճառով կհրաժարվի ֆրանսիական BIC գրիչներից

15:39 | 31.08.2019 | Քաղաքականություն

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ֆրանսիական BIC գրասենյակային ապրանքներ արտադրողի գնդիկավոր գրիչների օգտագործումից կհրաժարվի հօգուտ ազգային ապրանքանիշ Compactor-ի: Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է Facebook-ում իր ամենշաբաթյա տեսահեռարձակման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այլեւս ոչ մի BIC, (այսուհետեւ) Compactor, որովհետեւ BIC-ը ֆրանսիական (մակնիշ) է»,- ասել է Բոլսոնարուն՝ ներկայացնելով  հերթական հրամանի պատրաստումը, որը նա պետք է ստորագրի տարեվերջին:

Ավելի վաղ Բոլսոնարուն փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողությունների ժամանակ բազմիցս ներկաների ուշադրությունը բեւեռում էր այն փաստի վրա, որ ամենասովորական BIC գնդիկավոր գրիչով ստորագրելով տալիս է պետական մասշտաբային վերափոխումների մեկնարկը՝ ընդ որում, որպես կանոն, անվանելով դրա արտադրողին: Ինչպես կարծում են տեղացի մեկնաբանները, քաղաքական գործիչն այս կերպ փորձում էր ցուցադրել իր համեստությունը եւ ոչ հավակնոտությունը:

Compactor-ը նույնպես առաջին անգամ չէ պետության ղեկավարի ձեռքում հայտնվում կարեւոր փաստաթղթեր ստորագրելիս: Բոլսոնարուն հունվարի սկզբին այս մակնիշի գրիչով է ստորագրել իր կառավարության նախարարների նշանակման հրամանները:

«Ֆրանսիական արտադրության» կապակցությամբ Բոլսոնարուի կարճ ռեպլիկից հետո Բրազիլիայում Ֆրանսիայի դեսպան Միշել Միրայեն շտապել է հիշեցնել, որ չնայած ֆրանսիական ծագմանը, BIC-ը Բրազիլիայի հյուսիսային նահանգ Ամազոնասի խոշորագույն գործատուներից մեկն է: «Հավանաբար, այնտեղ աշխատող հարյուրավոր մարդիկ կզարմանան, որ այս փաստը մինչեւ հիմա հայտնի չէ նախագահական աշխատակազմին»,- համացանցում նշել է դիվանագետը:

Բոլսոնարուի եւ նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի միջեւ հեռակա բանավեճը բռնկվել է անցյալ ժաբաթ այն բանից հետո, երբ եվրոպական պետության ղեկավարն առաջարկել է Բիարիցում ընթացող «Մեծ յոթնյակի» հանդիպմանը քննարկել բրազիլական Ամազոնիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը: Սա հարուցել է Բրազիլիայի կտրուկ արձագանքը, որը Մակրոնի խոսքում տարածաշրջանում բրազիլական ինքնիշխանության դեմ ոտնձգություն է տեսել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси