Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է. Սեյրան Օհանյան

Այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է. Սեյրան Օհանյան

16:29 | 24.01.2014 | Հասարակություն

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր է գնահատում:

«Ընդհանուր առմամբ պատերազմի վտանգ միշտ էլ կա, ես իմ ծառայակից ընկերների հետ միշտ դրան ենք պատրաստվում և միշտ պատրաստ ենք, բայց այսօրվա դրությամբ պատերազմի հավանականությունը խիստ ցածր ենք գնահատում»-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը այլ երկրների հետ՝ նախարարը նշեց, որ այդ համագործակցությունը դաշնակիցների հետ Հայաստանին բավական ուժեղացրել է:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ըստ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարձրացվել է անվտանգության համակարգի մակարդակը. «Առաջին կարևոր փաստաթուղթը ստորագրվել է 2010թ.-ին: Նոր պայմանավորվածությունները թույլ են տվել, որ մենք մեր ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հիմքերը ստեղծենք: Իսկ հեռահար և ճշգրիտ միջոցների ձեռքբերման շուրջ մեր պայմանավորվածությունները գտնվում են ուժի մեջ»:

Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի կողմից իրականացված խաղաղապահ առաքելությանը՝ ընդգծելով, որ մասնակցությունը խաղաղապահության, կայունության և անվտանգության գործընթացներին ցույց է տալիս, որ Հայաստանն այսօր անվտանգության ոչ միայն սպառող է, այլ նաև ապահովող:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси