Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մահացել է գիտնական Հրաչիկ Միրզոյանը

Մահացել է գիտնական Հրաչիկ Միրզոյանը

16:18 | 28.08.2019 | Մշակույթ

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 25-ին՝ 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ նշանավոր գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ղազարի Միրզոյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտից։

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը ցավակցությունն է հայտնում Հրաչիկ Միրզոյանի հարազատներին, մտերիմներին եւ գործընկերներին:

Հրաչիկ Միրզոյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, «Էրեբունի» սգո սրահում, ժամը 17։00-ին: Հասցեն՝ Խաղաղ Դոնի 2/14։

Հուղարկավորումը՝ օգոստոսի 29-ին, նույն սգո սրահից, ժամը 14։00-ին, Թոխմախի գերեզմանատանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси