Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կուտակային ֆոնդերի կառավարիչներից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում

Կուտակային ֆոնդերի կառավարիչներից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում

16:23 | 24.01.2014 | Հասարակություն

ՀՀ Կենտրոնական բանկ դիմած և լիցենզիա ստացած միջազգային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Չգիտեմ, որտեղից են վերցրել նման տեղեկատվություն և ինչպես են տարածել: Նրանցից մեկը գրանցված է Ֆրանսիայում, իսկ մյուսը՝ Գերմանիայում և Ավստրիայում: Խոսքը կառավարիչներից մեկի ֆոնդի մասին էր, բայց ոչ ֆոնդի կառավարչի, որը գրանցված է Լյուքսեմբուրգում, որը համարվում է Եվրոպայի ամենաշատ ֆոնդ գրանցած երկիր: «Օֆշոր» նշանակում է տեղից դուրս, չի նշանակում այն վատ իմաստը, որը մենք ենք հասկանում»,-ընդգծեց նա:

Անդրանիկ Գրիգորյանն ընդգծեց, որ եթե Գերմանիայի ֆոնդերից մեկը գրանցված է Լյուքսեմբուրգում, չի նշանակում, որ այն թափանցիկության հետ կապված խնդիր ունի:

«Լյուքսեմբուրգը համապատասխանում է բոլոր չափանիշներին, ավելի քան բավարարող ստանդարտ է, պարզապես այստեղ հարկային դաշտ շատ ավելի պարզ է և հարմար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային 5% վճարի» ֆեյսբուքյան խմբի անդամ Սպարտակ Պետրոսյանը երեկ Facebook-ի նույն խմբում գրառում էր կատարել, որում նշվում էր, որ ՀՀ Կենտրոնական բանկի դիմած և լիցենզիա ստացած միջազգային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի հիմնադիր C-QUADRAT Investment AG ընկերությունը գրանցված է օֆշորում:

Հարցին, թե հաշվի առե՞լ են սոցիալական այն բողոքը, որն սկսվել է այս համակարգի ներդրման հետ կապված և ի՞նչ կլինի, եթե համակարգի ներդրումը հետաձգվի, ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը պատասխանեց՝ ասելով, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը կընկնի։

«Դա որոշակի բացասական ազդեցություն կարող է ունենալ, որովհետև մեր վարկանիշը կարող է ընկնել միջազգային շուկայում: Եթե խաղի կեսից կանոնները փոխվեն, դա բացասաբար կարող է ազդել մեր երկրի վրա՝ բիզնես միջավայրի վրա և օտարերկրյա ներդրումների գրավչության վրա»:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային ֆոնդերի ակտիվները կառավարելու հայտ ներկայացրած միջազգային կառավարիչներից մեկի հիմնադիրներից մեկը ավստրիական C-QUADRAT Investment AG ընկերությունն է, մյուսը՝ Talanx Asset Management GmbH ընկերությունը, որոնք միասին կառավարում են շուրջ 800 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ՝ մայր՝ Ampega Gerling ընկերության կողմից: Իսկ երկրորդ կառավարչի հիմնադիրը՝ Amundi (Society General և Credit Agricole համատեղ ձեռնարկություն) ընկերությունը կառավարում է շուրջ 1,5 տրլն ԱՄՆ դոլարի ակտիվներ:

Նշենք նաև, որ Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակիցները նշեցին, որ ֆոնդերի կառավարիչների մասին ամբողջ տեղեկատվությունը կարող են մարդիկ ձեռք բերել նույն կառավարիչների կայքերից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси