Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ծեծկռտուք՝ Երևանի «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում․ 4 հոգի բերման է ենթարկվել

Ծեծկռտուք՝ Երևանի «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում․ 4 հոգի բերման է ենթարկվել

10:05 | 28.08.2019 | Հասարակություն

Օգոստոսի 24-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում, հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է, և լսվում են հայհոյանքներ:

Ոստիկանները վիճաբանելու, միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու և կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ 24-ամյա Գուրգեն Գ.-ին, 31-ամյա Արտաշես Մ.-ին, 39-ամյա Սպարտակ Ծ.-ին և Գորիս քաղաքի բնակիչ 40-ամյա Ազատ Ա.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Սպարտակ Ծ.-ն և Ազատ Ա.-ն նշված ակումբի պատասխանատուներն են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси