Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1300 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1300 փախստական

18:32 | 27.08.2019 | Հասարակություն

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 1300 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1297  փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 398 մարդ (120 կին, 203 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 899  մարդ (270 կին, 458 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ օրում բնակության մշտական վայր է վերադարձել Սիրիայի 10 քաղաքացի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси