Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանին

ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանին

18:24 | 27.08.2019 | Հասարակություն

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ Գագիկ Խաչատրյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով վատնում կազմակերպելը):

Քրեական գործով վերականգնվել է 800 մլն ՀՀ դրամ:

Նկատենք, որ ՀՔԾ վարույթում քննվող այս քրեական գործը այլ է ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործից։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси