Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վանաձոր քաղաքի և Առինջ գյուղի մի շարք հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը

Վանաձոր քաղաքի և Առինջ գյուղի մի շարք հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը

18:05 | 27.08.2019 | Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ պլանային  աշխատանքներ  իրականացնելու նպատակով օգոստոսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն  կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի  (նախկին  Բանգլադեշ  թաղամաս)  բնակիչ-բաժանորդների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների, իսկ  ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 15, 17 փողոցների և Պ.Սևակի փողոցի 1, 2, 3, 4  փակուղիների  գազասպառողների գազամատակարարումը:      

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում  են պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси