Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրդեհների քանակը կպակասեր, եթե մարզպետները հետեւողական աշխատեին». Հրաչ Բերբերյան

«Հրդեհների քանակը կպակասեր, եթե մարզպետները հետեւողական աշխատեին». Հրաչ Բերբերյան

12:32 | 27.08.2019 | Հասարակություն

Հայաստանում հրդեհների քանակը կկրճատվեր, եթե մարզպետները հետեւողական լինեին եւ մարզերում ժամանակին հունձ արվեր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Հատկապես մարզպետները եթե հետեւողական լինեին, ժամանակին հունձ անեին, բնականաբար, այդ հրդեհների քանակը կպակասեր։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե որտեղ են աշխատում կամ երեւի եկել են պարգեւներ ստանալու համար։ Ուղղակի չեն աշխատում, եկել են վայելելու, բայց դա շատ կարճ է տեւելու»,- նշեց Բերբերյանը։

Նա նկատեց, որ այսօր երկրում անասնակերի խնդիր կա. «Անասնակերը կրկնակի թանկացել է։ Կառավարությունում ոչնչով չեն զբաղվում, միայն խալի լվալու համար են գումար հատկացնում, դա է իրենց գործը։ Գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է, մի նախարարություն ուներ, դա էլ փակեցին»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси