Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ազովի ծովի ալիքները փչովի ներքնակի վրա պառկած կնոջը քշել են ծովը

Ազովի ծովի ալիքները փչովի ներքնակի վրա պառկած կնոջը քշել են ծովը

11:55 | 27.08.2019 | Հասարակություն

Ուկրաինայի Խերսոնի մարզի ոստիկանության աշխատակիցները փրկել են երիտասարդ կնոջ, որին ծովի ալիքները փչովի ներքնակի վրա պառկած քշել էին ծովը, հայտնում է korrespondent.net-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ազովի ծովի ափին՝ Գենիչեսկի շրջանում: Պարեկության ժամանակ ոստիկանները ծովում փչովի ներքնակ են նկատել, որը ծովի ալիքները քշել էին ծովը:

Իրավապահները մոտորանավակով հասել են ներքնակին և լսել օգնության ձայներ: Ինչպես պարզվել է՝ ներքնակի վրա երիտասարդ կին է գտնվել, որն արդեն ուժասպառ էր և չէր կարողանում ներքնակն ուղղել ափի կողմը:

Նրանք կնոջը ծառայողական մոտորանավակ են բարձրացրել և ափ վերադարձրել: Կինն անչափ երախտապարտ է եղել իրավապահներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси