Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սեպտեմբերի 1-13-ը Երևանում, Արցախում և Գյումրիում կանցկացվի «Մանսուրյան-80» համերգաշարը

Սեպտեմբերի 1-13-ը Երևանում, Արցախում և Գյումրիում կանցկացվի «Մանսուրյան-80» համերգաշարը

17:26 | 26.08.2019 | Մշակույթ

Նրա երաժշտությունը ծնվում է լռությունից, լռության ու աղմուկի պայքարից: 2019-ը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 80 տարեկան է:

«Երբ քննարկում էինք, մաեստրոն չէր ուզում ֆիլմեր իր մասին կամ որևէ այլ ձևափաչ, քան համերգներն են», - նշում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու կառավարության աջակցությամբ  մանսուրյանական տարում հայ հանդիսատեսը կունենա բացառիկ հնարավորություն՝ մասնակից դառնալու մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի։

«Քաղաքն այդքան բյուջե չուներ, և քաղաքապետը դիմեց կառավարություն: Ծրագիրը դառնալու է տարվա մշակութային զարկերակը», - ասում է Տիգրան Վիրաբյանը:

«Քաղաքապետարանի առաջարկից ոգևորված էինք, և սա մի նշանակալի ազդակ է, որ կարող է ունենալ շարունակություն», - նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси