Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետեւանքով 3 տուժածները ծխահարվել են, լուրջ վնասվածքներ չունեն. Նրանք «Աստղիկ» ԲԿ-ում են

«Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետեւանքով 3 տուժածները ծխահարվել են, լուրջ վնասվածքներ չունեն. Նրանք «Աստղիկ» ԲԿ-ում են

17:44 | 24.08.2019 | Հասարակություն

Երեւանում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով 3 տուժածները լուրջ վնասվածքներ չունեն, նրանք ծխահարված են: Այս մասին հայտնեց «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղակալ Ռոբերտ Կուրղինյանը:

«3 երիտասարդ է տեղափոխվել մեզ մոտ, նրանք գտնվում են ընդունարանում, լուրջ վնսասվածքներ չեն ստացել, ծխահարված են, նրանց թթվածին են այս պահին տալիս»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси