Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արդեն 3 օր է՝ ինչ հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, և վտանգված է դեղձի մթերումը:

Արդեն 3 օր է՝ ինչ հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, և վտանգված է դեղձի մթերումը:

17:10 | 24.08.2019 | Հասարակություն

Արդեն 3 օր է՝ ինչ հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, և վտանգված է դեղձի մթերումը: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները, որոնց նկատմամբ նշանակված է մաքսային զննում, արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում. կուտակումները շարունակվում են: 

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ գյուղմթերքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ գյուղմթերքի բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման աշխատանքների համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: 

Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում, որի արդյունքները եղել են դրական: Նրանից հետո նշանակել են զննում, որի հիմնավորումը չկա: Ինչևիցե, ընկերությունը պատրաստ է կատարել մաքսային մարմնի պահանջը, եթե վերջիններս դեղձի մաքսային զննման ողջ գործընթացն (բեռնաթափումը, տեղափոխումը զննման վայր, բեռնաբարձումը) իրականացնեն անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանմամբ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси