Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փորձել է քաղաքացու գրպանից փող հափշտակել, բայց հենց տեղում բռնվել է. նա բերման է ենթարկվել

Փորձել է քաղաքացու գրպանից փող հափշտակել, բայց հենց տեղում բռնվել է. նա բերման է ենթարկվել

15:37 | 24.08.2019 | Հասարակություն

Օգոստոսի 23-ին, ժամը 12.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Արագածավան գյուղի 43-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.20-ին նա նշված վայրում մի քաղաքացու գրպանից փորձել է բացահայտ հափշտակել փող, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси