Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

15:29 | 24.08.2019 | Հասարակություն

Օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 20:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:

Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ և 10 հա անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին  մասնակցել են 25 փրկարար, թիվ N զորամասից 30 զինծառայող, «Հատուկ Լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի Կապանի ջոկատից 7 լեռնափրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրատարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси