Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՍԱՊԾ-ն վերահսկել է, որ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի այրվող պահեստից սննդամթերքը դուրս չբերվի վաճառքի

ՍԱՊԾ-ն վերահսկել է, որ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի այրվող պահեստից սննդամթերքը դուրս չբերվի վաճառքի

15:19 | 24.08.2019 | Քաղաքականություն

Oգոստոսի 19-ին Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում բռնկված հրդեհն այսօր մարվել է:

ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը ներկայացրեց, որ վառվել են սառնարաների միջնորմները, որի դժվար հասանելիության պատճառով հրդեհի վերջնական մարումը երկար է տևել:

«Պատերը ծակել են, որտեղ հնարավոր է՝ ջուր են լցրել: Յուրաքանչյուր հարկին հասնելու  մակերեսը եղել է 240 մետր, դրան գումարած պատերը, որոնց հրշեջը չէր կարողանում մոտենալ, և պահեստավորված ապրանքները»,-ասաց Զարգարյանը:

Հրդեհաշիջման աշխատանքների երկար տևելու հիմնական պատճառը շենքի փակ կառուցվածն է եղել, որը դժվարեցրել է մուտքը դեպի վառվող ու ծխացող օջախներ:

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց տեսուչները վերահսկել են, որպեսզի սառնարանային պահեստներում պահվող սննդամթերքը հրդեհի գոտուց դուրս չբերվի վաճառքի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 5 ավտոսանդուղք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси