Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավտովթար Կոմիտասի պողոտայում․կա տուժած

Ավտովթար Կոմիտասի պողոտայում․կա տուժած

15:10 | 24.08.2019 | Պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են թիվ 2 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ ծնված 1941 թ.) և «Opel» (վարորդ՝ ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Opel»-ի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները փակել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси