Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսական սուզանավերը «Բուլավա» եւ «Սինեվա» բալիստիկ հրթիռներ են արձակել

Ռուսական սուզանավերը «Բուլավա» եւ «Սինեվա» բալիստիկ հրթիռներ են արձակել

13:41 | 24.08.2019 | Հասարակություն

«Տուլա» եւ «Յուրի Դոլգորուկի» սուզանավերը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի բեւեռամերձ շրջանից եւ Բարենցի ծովի ակվատորիայից «Սինեվա» եւ «Բուլավա» բալիստիկ հրթիռների արձակումներ են իրականացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարտական բլոկների մակետներն իրականացրել են թռիչքի ծրագրի ամբողջական ցիկլ եւ հաջողությամբ խոցել Արխանգելսկի մարզի «Չիժա» եւ Կամչատկա թերակղզու «Կուրա» զորավարժարանների ուսումնական թիրախները:

ՊՆ-ում ընդգծել են, որ արձակումների ժամանակ հաստատվել են հրթիռների տեխնիկական բնութագրիչները եւ նավային հրթիռային համալիրների աշխատունակությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси