Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մերձմոսկովյան շրջանում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավը սկսել են մաս-մաս դուրս բերել դաշտից

Մերձմոսկովյան շրջանում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավը սկսել են մաս-մաս դուրս բերել դաշտից

13:30 | 24.08.2019 | Հասարակություն

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը, որն օգոստոսի 15-ին վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում եգիպտացորենի դաշտում, սկսել են մաս-մաս դուրս բերել դաշտից, գրում է gordonua.com-ը՝ ներկայացնելով համապատասխան լուսանկարները:

Օգոստոսի 22-ին ավիաընկերությունը տեղեկացրել է Facebook սոցցանցում, որ չի պատրաստվում օգտագործել վթարային վայրէջք կատարած օդանավի մասերը:

«Օդանավն ամբողջությամբ պատրաստ է տարհանմանը… Օգոստոսի 23-ից՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության հետ համաձայնեցնելուց հետո, օդանավը մասերի կբաժանվի և դուրս կբերվի դաշտից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, վայրէջքի վայրը մաքրվել է եգիպտացորենից, տեղակայվել են կոնտեյներներ և հատուկ տեխնիկա:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: 

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել: Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси