Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նյու Յորքում 30-ամյա տղամարդը վերելակից դուրս գալիս մահացել է դրա անսպասելի ընկնելու հետևանքով

Նյու Յորքում 30-ամյա տղամարդը վերելակից դուրս գալիս մահացել է դրա անսպասելի ընկնելու հետևանքով

12:52 | 24.08.2019 | Հասարակություն

Նյու Յորքում տղամարդը վերելակից դուրս գալիս մահացել է դրա անսպասելի ընկնելու հետևանքով, հայտնում է ABC News-ը:

Վաղ առավոտյան 30-ամյա Սեմյուել Չառլզ Վայսբրենը դուրս գալուց է եղել վերելակից, երբ դռները սկսել են փակվել, և այն անսպասելիորեն պոկվել է ու ընկել ցած: Այդ պահին տղամարդը գտնվել է դռների արանքում: Նա մահացել է տեղում:  

Վերելակում, ի դեպ, ևս 3 մարդ է եղել, նրանց դուրս են բերել հրշեջ-փրկարարները:

Շենքի բնակիչները պատմել են, որ վերելակը մշտապես խնդիրներ է ունեցել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси