Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Կրակը կարող է կրկին ակտիվանալ». Փոխնախարարը՝ Խոսրովի անտառի արգելոցի հրդեհի մասին

«Կրակը կարող է կրկին ակտիվանալ». Փոխնախարարը՝ Խոսրովի անտառի արգելոցի հրդեհի մասին

11:58 | 24.08.2019 | Քաղաքականություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նոր մանրամասներ հայտնելով Վայոց ձորում բռնկված հրդեհի մասին:

«Քիչ առաջ խոսեցի Խոսրովի Անտառ Պետական Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի եւ Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԻՆ եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում եւ Հերմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները։

Աշխատանքները դեռ շարունակվում են։

ԹԱՐՄԱՑՈՒՄ։ Եղանակի տաքացմանը զուգահեռ կրակը կարող է կրկին ակտիվանալ, այնպես որ վտանգը պահպանվում է»,- գրել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси