Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական վթար Երեւանում. բախումից հետո Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական վթար Երեւանում. բախումից հետո Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

11:43 | 24.08.2019 | Պատահարներ

Երեւանում, այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա եւ Շահումյան (ժողովրդին հայտնի Ախպարաշեն) փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի 08 AA 848 համարանիշի եւ 35 TD 969 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Mercedes-ներից 35 TD 969 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների եւ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորի ինքնությունը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси