Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարդավանք գյուղի հրդեհը դեռ չի մարվել. Այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք եւ 8 հա անտառածածկ տարածք

Վարդավանք գյուղի հրդեհը դեռ չի մարվել. Այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք եւ 8 հա անտառածածկ տարածք

11:38 | 24.08.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ին Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 22-ին, ժամը 18:34-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին:

Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Վարդավանք գյուղի վերջնամասում փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցներն իրականացնում են հերթապահություն:

Այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք եւ 8 հա անտառածածկ տարածք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси