Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վայոց Ձորում անտառային տարածք է այրվում. Մարմանը մասնակցել են 41 փրկարար, 46 զինծառայող, 11 գյուղացի

Վայոց Ձորում անտառային տարածք է այրվում. Մարմանը մասնակցել են 41 փրկարար, 46 զինծառայող, 11 գյուղացի

11:29 | 24.08.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 23-ին, ժամը 14:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ մեկ օպերատիվ խումբ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից երեք օպերատիվ խումբ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 41 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 46 զինծառայող, Հերմոն եւ Գլաձոր գյուղերից 11 բնակիչ եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության մասնաճյուղի 21 աշխատակից:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси