Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել

18:40 | 23.08.2019 | Հասարակություն

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում է հրդեհ է բռնկվել։ Այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը՝ շեշտելով, որ հրդեհը Խոսրովի անտառում չէ։

«Խոսրովի անտառի հարավային մասում, բայց արգելոցում չի հրդեհը։ 4 մարտական հաշվարկ այս պահին աշխատում է տեղում և փորձում է մեկուսացնել հրդեհը»,-ասաց նա։

Նշենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ապատեղեկատվություն չտարածել։

«Հրդեհը պետական արգելոցի տարծքում չէ, այլ պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում է: Ներկա պահին արգելոցի ողջ անձնակազմը տնօրենի գլխավորությամբ և ԱԻՆ աշխատակիցների հետ գտնվում են հրդեհի վայրում՝ փորձելով մեկուսացնել հրդեհը, որպեսզի այն չտարածվի դեպի արգելոց»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси