Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տեսնելով ռուս զինծառայողին, փոխել է քայլերի ուղղությունը. նոր մանրամասներ Գյումրեցի կնոջ մահվան գործից

Տեսնելով ռուս զինծառայողին, փոխել է քայլերի ուղղությունը. նոր մանրամասներ Գյումրեցի կնոջ մահվան գործից

18:32 | 23.08.2019 | Հասարակություն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը վարույթ է ընդունել գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործը։

Գործով ամբաստանյալի կարգավիճակում է ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեեւը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրեյ Ռազգիլդեեւը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում եւ տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Ջուլիետտա Ղուկասյանին, հետեւել է նրան: Ջուլիետտա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեեւից, փոխել է իր քայլերի ուղղությունը եւ քայլել սեփական տների ուղղությամբ: Այնուհետեւ Անդրեյ Ռազգիլդեեւը, հասնելով Ջուլիետտա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ղուկասյանը դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով շտապբուժօգնություն ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է:

Անդրեյ Ռազգիլդեեւի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է եղել Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Նախնական տեղեկություներով՝ սպանությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ կինը գնում էր աշխատանքի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси