Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են ակտիվացնել հակաահաբեկչական ջանքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են ակտիվացնել հակաահաբեկչական ջանքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում

17:26 | 23.08.2019 | Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգում ահաբեկչական սպառնալիքները չեզոքացնելու համար, գրում է РИА Новости-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:

«Քննարկվել են Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի կայունացման համատեքստում ռուս-թուրքական փոխգործակցության հարցերը: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերն այդ տարածքից ահաբեկչական սպառնալիքները վերացնելու համար և ապահովել 2018թ.-ի սեպտեմբերի 17-ին Սոչիում ստորագրված հուշագրի իրականացումը»,- ասված է հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Իդլիբում, որը Սիրիայի՝ կառավարության հսկողության տակ չգտնվող նահանգներից է, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայնության, պետք է ապառազմականացված գոտի ստեղծվեր, ինչի նպատակով թուրքական կողմն իր զինված ուժերն է տեղակայել նահանգում, սակայն ապրիլից կառավարական ուժերը մեծացրել են նահանգի նկատմամբ գրոհները: Արդյունքում արդեն հարյուրավոր քաղաքացիական անձինք են զոհվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси