Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՊՆ բեռնատարի վթարի դեպքով նյութեր են նախապատրասվում

ՊՆ բեռնատարի վթարի դեպքով նյութեր են նախապատրասվում

17:20 | 23.08.2019 | Հասարակություն

Տավուշի մարզում ՊՆ բեռնատարի վթարի հանգամանքները պարզելու համար ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ Shamshyan.com–ը գրել էր, որ օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ավտոմեքենան կողաշրջվել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ 11 տուժածները պայմանագրային զինծառայողներ են։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ գրեց, որ որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси