Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շարունակվում են ոստիկանության ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում

Շարունակվում են ոստիկանության ուժեղացված ծառայությունները հանրապետության ողջ տարածքում

17:04 | 23.08.2019 | Քաղաքականություն

Օգոստոսի 21-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ուժեղացված ծառայություն իրականացրեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները:
Հայտնաբերվեցին և տարբեր կասկածանքներով բաժին բերման ենթարկվեցին մի շարք անձինք:
Ժամը 20։45-ին Զեյթունի գերեզմանատան մոտակայքից հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Երևանի 49-ամյա մի բնակիչ: Ոստիկանությունում պարզվեց, որ նա մայիսից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից կողոպուտի մեղադրանքով գտնվում է հետախուզման մեջ:

Ժամը 21:50-ին, Դրոյի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժին են ներկայացվել անչափահասներ, որոնցից մեկի մոտ հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Ըստ նախնական տվյալների՝ անչափահասներից մեկը թմրամիջոցը փոխանցել էր մյուսին:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ: Բոլորը ենթարկվել են վարչական պատասխանատվության, որոշ մեքենաներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси