Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եթե անվտանգ է հանքի բացումը, թող «Լիդիանը» բնակչության ապահովագրության գործընթաց սկսի. Գնդեւազցի

Եթե անվտանգ է հանքի բացումը, թող «Լիդիանը» բնակչության ապահովագրության գործընթաց սկսի. Գնդեւազցի

16:28 | 23.08.2019 | Հասարակություն

«Լիդիանը» եկավ սաղին խառնեց իրար եւ մարդկանց մոտ առաջացավ թյուր կարծիք, որ պետք է մի հանք լինի, որ մարդիկ կարողանան երեխա պահել: Այս մասին նշեցին Վայոց Ձորի Գնդեւազ համայնքի բնակիչները, որոնք սպասում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի իրենց գյուղ, բայց տեղեկացան, որ Փաշինյանն արդեն մեկնել է Երեւան:

Գնդեւազցիներից մի կին հայտարարեց. «Եթե Փաշինյանը շատ է ուզում, որ ոսկու հանքը բացվի, բայց մենք դեմ ենք, որ հանքը բացվի: Եթե ուզում է աշխատանք ստըեղծի, թող էստեղ պանրի գործարան բացի, որ ժողովուրդն աշխատեն, ինչի՞ պետք է անպայման ոսկու հանքը բացվի»:

Գնդեւազի բնակիչ մի տղամարդ նշեց, որ եթե կառավարությունը կողմնակից է, որ հանքն աշխատի, թող պարտադրի «Լիդիանին»՝ տեղի բնակիչներին բոլորին ապահովագրել. «Հենց ապահովագրության անուն տալիս ես, հետ են դառնում: Եթե անվտանգ է, թող ապահովագրության գործընթաց սկսեն»:

Հարցին, թե ինչու են գնդեւազցիներն իրենց հողերը վաճառել «Լիդիանին», նրանք պատասխանեցին, որ իրենց ասել են, որ եթե չվաճառեին, գերակա շահ կճանաչեին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси