Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում չպատասխանեց լրագրողների հարցերին եւ մեկնեց հարակից համայնքներ

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում չպատասխանեց լրագրողների հարցերին եւ մեկնեց հարակից համայնքներ

16:08 | 23.08.2019 | Քաղաքականություն

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների հետ հանդիպումը ավարտվեց, սակայն վարչապետը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Նշենք, որ Ջերմուկում վարչապետը հրապարակային ելույթից հետո առանձին զրույց է ունեցել մի քանի քաղաքացու հետ: Հանդիպումից հետո վարչապետի հետ հանդիպած քաղաքացիները ևս լռեցին: Նրանք հիմնականում այն ջերմուկցիներն են, որոնք փակ են պահում Ամուլսարի հանք տանող ճանապարհը:

Ավելի ուշ, արդեն Գնդեւազում, նրանք հայտարարեցին, որ Փաշինյանի հետ քննարկել են նույն հարցերը, ինչ մինչ այդ քննարկվել են: Նրանք նշեցին, որ տպավորություն ունեն, որ վարչապետը օրինական հիմքեր է ուզում ունենալ հանքի շահագործումը թույլ չտալու համար, սակայն այս պահին այդպիսի փաստեր չկան:

Վարչապետ Փաշինյանը Ջերմուկից մեկնեց Սարավան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси