Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շրջակա միջավայրի նախարարությունը կեղծել է Ամուլսարի հանքավայրի հնարավոր վնասի մասին տվյալները. բնապահպան

Շրջակա միջավայրի նախարարությունը կեղծել է Ամուլսարի հանքավայրի հնարավոր վնասի մասին տվյալները. բնապահպան

15:31 | 23.08.2019 | Քաղաքականություն

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրին եւ մարդկանց հասցվող հնարավոր վնասը կարող է ահռելի լինել: Օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ այս հանքավայրի շահագործման դեպքում կարող են ծանր մետաղներով վարակվել հողամասերը, դրանց վրա աճող բանջարեղենն ու մրգերը: «Հայտարարություններն այն մասին, թե Ամուլսարի շահագործումը չի ազդի Սեւանի վրա, իրականությանը չի համապատասխանում»,- շեշտեց Սանասարյանը:

Իսկ հայտարարություններն այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը տարածքի բնակիչների առողջության վրա ոչ մի ազդեցություն չի ունենա, բնապահպանն առասպել է համարում: Նա շեշտեց, որ հանքավայրը հարուստ է թունավոր նյութերով: Ընդ որում՝ նրա գնահատմամբ՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը կեղծել է հնարավոր վնասի մասին հետազոտությունների տվյալները, որը կարող է շրջակա միջավայրին հասցվել Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում, փորձելով այն առավելագույնս նվազեցնել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси