Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շուշիում երիտասարդը վիճել է կնոջ հետ, ապա՝ ապակու կտորով վնասել դաստակները

Շուշիում երիտասարդը վիճել է կնոջ հետ, ապա՝ ապակու կտորով վնասել դաստակները

13:49 | 23.08.2019 | Հասարակություն

Ս.թ. օգոստոսի 22-ին Շուշիի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 01:00-ին շտապ բուժօգնության անձնակազմը օգնություն է ցուցաբերել ձախ և աջ դաստակների վնասվածքներ ստացած ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Է. Մ-ին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:50-ի սահմաններում իրենց բնակարանում վիճաբանություն է առաջացել Է. Մ-ի և իր կնոջ՝ Շուշի քաղաքի բնակչուհի, 2001թ.ծնված Է. Ղ-ի միջև, որի ընթացքում Է. Մ-ն ապակու կտորով վնասել է դաստակները: Է. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси