Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չի կարող որոշում կայացնել ժողովուրդը, հանրաքվեի խնդիր չէ սա. Արամ Մանուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Չի կարող որոշում կայացնել ժողովուրդը, հանրաքվեի խնդիր չէ սա. Արամ Մանուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

13:10 | 23.08.2019 | Քաղաքականություն

Նայում, ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր զեկույցները, հաշվարկները, բոլոր կողմերին հրավիրել ենք, էկոլոգներին, մասնագիտական ինֆորմացիա ենք հավաքում, որ մեր  դիրքորոշումը հայտնենք: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին:

«Փոշին ակնհայտ է, ստորջրյա հոսքերի վնասը ակնհայտ է, բոլորում այդ վտանգները կան, ոչ մեկը չի ասում, որ վտանգ չկա, բոլոր զեկույցները դրանք մեղմելու մասին են, և այստեղ իրենք պետք է չափեն»,-ասաց նա և նշեց, որ գիտեն վտանգների մասին, և իրեն մտահոգող շատ բաներ կան:

Ամեն դեպքում Արամ Մանուկյանը նշեց, որ տնտեսական էֆեկտ իսկապես կա:  «Այն քաղաքական ուժերը, որոնք ստորագրել են պայմանագիրը, նրանք այսօր ասում են, որ հարկավոր է էկոլոգիան մաքրել, ազնիվ պայքար չի»,-ասաց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси