Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը

ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը

13:00 | 23.08.2019 | Պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին  Opel մակնիշի (վարորդ` Արա Ղ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան բախվել է կայանած Mercedes մակնիշի (վարորդ` Գևորգ Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենային, ինչի հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 50 մ). Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси