Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Էլարդ»-ի փորձագետներին Skype-ով կոնֆերանսի ենք հրավիրելու. այդ ամենը նկարահանվելու է. Փաշինյան

«Էլարդ»-ի փորձագետներին Skype-ով կոնֆերանսի ենք հրավիրելու. այդ ամենը նկարահանվելու է. Փաշինյան

12:31 | 23.08.2019 | Քաղաքականություն

Կառավարությունը շաբաթ օրը Skype-ի միջոցով կապ է հաստատելու «Էլարդ» ընկերության փորձագետների հետ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկ կատարած այցի ընթացքում, ջերմուկի բնակիչներից մեկի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս շաբաթ օրը մենք «Էլարդ» ընկերության փորձագետներին Skype-ով կոնֆերանսի ենք հրավիրելու, այս ընթացքում հավաքված հարցերի պատասխանները ստանալու ենք»,-հայտնել է Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ այդ ամենը նկարահանվելու ու հրապարակվելու է։

Նշենք, որ «Էլարդին» էր վստահվել Ամուլսարի հանքի հետ կապված փորձաքննությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси