Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դաղստանում 28-ամյա պաշտոնյան կենսաթոշակ ստանալու համար կեղծել է տարիքը՝ այն մեծացնելով 34 տարով

Դաղստանում 28-ամյա պաշտոնյան կենսաթոշակ ստանալու համար կեղծել է տարիքը՝ այն մեծացնելով 34 տարով

12:11 | 23.08.2019 | Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետության Կուլեմցա գյուղի գյուղապետի տեղակալը 34 տարով մեծացրել է սեփական տարիքը՝ կենսաթոշակ ստանալու համար, գրում է dagproc.ru-ն:

Նշվում է, որ 28-ամյա պաշտոնյան տեղի միգրացիոն ծառայության բաժանմունքում կեղծ անձնագիր է ներկայացրել, որում նրա ծննդյան տարեթիվը փոփոխված է եղել:

Բացի դրանից՝ նա կեղծել է նաև աշխատանքային գրքույկը: Դրանում նշվում է, թե իբր նա 1985-1996թթ. աշխատել է կոլտնտեսությունում:

2018թ.-ի փետրվարին տղամարդը դիմել է կենսաթոշակային ֆոնդի շրջանային բաժին՝ իրեն կենսաթոշակ նշանակելու խնդրանքով: Նույն թվականի մարտից մինչև 2019թ.-ի հուլիսը պաշտոնյային ավել քան 155 000 ռոբլու չափով կոնսաթոշակ է վճարվել:

Տղամարդու նկատմամբ խարդախության, ինչպես նաև պաշտոնի չարաշահման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси