Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, ջերմահարվել՝ 6 ծառ ու խաղողի 3 վազ

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, ջերմահարվել՝ 6 ծառ ու խաղողի 3 վազ

17:48 | 22.08.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արալեզ գյուղի նախկին կոլտնտեսության շենքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արալեզ գյուղի Խանջյան փողոցի թիվ 6 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:41-ին:

Այրվել են կերաղացի տանիքը՝ մոտ 20 քմ, մոտ 150 հակ անասնակեր, խոտածածկույթ՝ մոտ 300 քմ եւ ջերմահարվել՝ 6 ծառ ու խաղողի 3 վազ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси