Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օրերս հարցաքննվել է «ՍԱՍ»-ի Արտակը

Օրերս հարցաքննվել է «ՍԱՍ»-ի Արտակը

17:10 | 22.08.2019 | Հասարակություն

Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում hունիսի 5-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրերս հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը։

Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15-ին՝ վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտակ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել էր Քննչական կոմիտե, սակայն չէր ներկայացել՝ նշելով, որ բացակայում է երկրից։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси