Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կանադայում տղամարդը վերելակում մեծ բարձրությունից ընկել է եւ ողջ մնացել

Կանադայում տղամարդը վերելակում մեծ բարձրությունից ընկել է եւ ողջ մնացել

15:12 | 22.08.2019 | Հասարակություն

Կանադայի  Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում վերելակի ուղեւորը մեծ բարձրությունից ընկելուց հետո ողջ է մնացել, հաղորդում է CTV News Edmonton-ը:

Վերելակը շարքից դուրս է եկել եւ ընկել ներքեւ այն ժամանակ, երբ տղամարդը 12 հարկանի շենքի 10-րդն հարկն էր բարձրանում: Վերելակից ուղեւորին հանելու համար պահանջվել էր փրկարարներևի օգնությունը:

Երբ փրկարարները բացել էին դռները տուժողը կարողացել էր ինքնուրույն դուրս գալ վերելակից: Նա գանգատվել էր մեջքի ցավից, սակայն լուրջ վնասվածքներ չէր ստացել եւ հիվանդանոց չէր դիմել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси